-
30.05.2015|
12:26
Լեհաստանի նորընտիր նախագահ Անջեյ Դուդային պաշտոնապես հանձնել են պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու վկայական:
-
30.05.2015|
12:26
ԱՄՆ-ը Կուբային հանել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից՝ հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը:
-
30.05.2015|
12:25
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։
-
30.05.2015|
12:24
Մեծ յոթնյակը հունիսի 7-8-ին Բավարիայի գագաթնաժողովում կքննարկի նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հավանականությունը` կապված ՈՒկրաինայում տիրող ճգնաժամի հետ:
-
30.05.2015|
12:23
Վրաստանի սփյուռքի նախարար Գելա Դումբաձեն ծրագրում է մեկ շաբաթով վանք մտնել: Նա հերքել է իր՝ աշխատանքից ազատվելու լուրը, պարզապես ցանկանում է մի քանի օր վանքում անցկացնել և վարչապետից մեկ շաբաթով արձակուրդ է վերցրել:
-
30.05.2015|
12:22
Վաշինգտոնում տեղակայված «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն՝ Ռուսաստանն ուղիղ ռազմական միջամտություն է կատարել Արևելյան ՈՒկրաինայում։
-
30.05.2015|
12:21
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
-
30.05.2015|
12:20
Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումում, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադարձ է կատարվել արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների աշխատանքային սահմանափակումների վերացման, ԵԱՏՄ տարածքում հաշվառման և անարգել աշխատելուն առնչվող հարցերին:
-
30.05.2015|
12:18
Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ասել է, որ իր երկրի եվրոպական ճանապարհի ընտրությունը չի կարելի որակել հակառուսական:
-
30.05.2015|
12:17
Սիրիայի Ժողովրդական ժողովի հրավերով հունիսի 1-5-ը Դամասկոս կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը, Արման Սահակյանը, Միքայել Մանուկյանը, Թևան Պողոսյանը: